«Բորուսսիային» ու Օբամեյանգին պատմության ռեկորդային տրանսֆեր և աշխատավարձ է առաջարկվել

timthumb (1)

Չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ն Դորտմունդի «Բորուսսսիային» 150 միլիոն եվրո է առաջարկել հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի համար,- հայտնում է «La Gazzetta Dello Sport»-ը:

Եթե գործարքը կայանա, ապա այն կդառնա ֆուտբոլի պատմության խոշորագույն տրանսֆերը: Ներկայիս ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որը 2016 թվականի ամռանը 105 միլիոն եվրոյով ձեռք է բերել Պոլ Պոգբային:

«Շանհայ ՍԻՊԳ»-ն նաև պատրաստ է Օբամեյանգին տարեկան վճարել 41 միլիոն եվրո, ինչի շնորհիվ գաբոնցին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտոլիստը: Օբամեյանգը կշրջանցի նույն քաղաքի մեկ այլ ակումբի` «Շանհայ Շենհուայի» նորեկ Կարլոս Տևեսին, ով տարեկան ստանալու է 40 միլիոն:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Շանհայ ՍԻՊԳ»-ն 70 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպան Օսկարին, իսկ նախորդ ամռանը 56 միլիոն է վճարել «Զենիթի» հարձակվող Հալկի համար:

sport.times.am

Դիտվել է՝