Դրաքսլերը պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ

timthumb

Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը պաշտոնապես դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:

23-ամյա խաղացողը փարիզյան ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել,- հայտնում է ֆրանսիացիների պաշտոնական կայքը:

Վերջին 1,5 տարիների ընթացքում Դրաքսլերը հանդես էր գալիս «Վոլֆսբուրգի» կազմում: Նրա տրանսֆերի դիմաց «գայլերը» ստացել են 42 միլիոն եվրո: Եվս 6 միլիոն նախատեսված է հնարավոր բոնուսների տեսքով:

ՊՍժ-ում գերմանացին ամսեկան ստանալու է 850 հազար եվրո:

sport.times.am

Դիտվել է՝