«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը դարձել է Օզբիլիսի թիմակիցը

timthumb (2)

«Դեպորտիվոյի» եզրային կիսապաշտպան Ռայան Բաբելը տեղափոխվել «Բեշիկթաշ»,- տեղեկացնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

30-ամյա ֆուտբոլիստը ստամբուլյան ակումբի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, 2,5 տարվա պայմանագիր է ստորագրել: Այդ ընթացքում հոլանդացին վաստակելու է 5,4 միլիոն եվրո:

Բացի այդ, Բաբելը խփած յուրաքանչյուր գոլի դիմաց ստանալու է 4 հազար եվրո հավելավճար:

Հոլանդացի վինգերն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Այաքսի», «Լիվերպուլի», «Հոֆենհայմի», «Կասիմպաշայի», «Ալ Այնի» ու «Դեպորտիվոյի» կազմում:

sport.times.am

Դիտվել է՝