Մխիթարյանի գործողությունները «Միդլսբրոյի» հետ խաղում (վիճակագրություն)

timthumb (2)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Միդլսբրոյի» նկատմամբ: Ամբողջ խաղին մասնակցել է մանչեսթերցիների ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է այդ հանդիպման ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունը:

Մխիթարյանը 3 հարված է կատարել, որոնցից մեկը եղել է դարպասին, մյուսըъ շեղ, իսկ երրորդը փակվել է պաշտպանի կողմից:

Հայ կիսապաշտպանը 61 փոխանցում է կատարել: Այդ փոխանցումներից 55-ը դիպուկ են եղել, իսկ 4-ը որպես «սուր» են դիտարկվել: Հենրիխը «Միդլսբրոյի» ֆուտբոլիստներին շրջանցելու 3 փորձ է կատարել, որոնցից 2-ը հաջող են եղել:

630717076

Այդ մրցավեճում Մխիթարյանը իրացնում էր աջ եզրից «Մանչեսթեր Յունայթեդի» անկյունայինները: Կատարված 4 փորձերից միայն մեկից հետո է հարված հետևել դարպասին, որը կատարել է Մարուան Ֆելայինին: «կարմիր սատանաների» 22 համարը նաև 10 անգամ խափանել է մրցակցի առաջխաղացումը, որոնցից մեկը սեփական դարպասի համար վտանգավոր իրավիճակում:

177 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը 1 անգամ օդային պայքարի է մասնակցել, որից հաղթող է դուրս եկել:

Ներկայացնում ենք նաև «Միդլսբրոյի» դեմ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագների տեսանյութը:

sport.times.am

Դիտվել է՝