Ազգային առաջնություններում անընդմեջ հաղթանակների պատմության նոր ռեկորդ

timthumb (1)

ւելսյան «Նյու Սեյնթսը» 2:0 հաշվով առավելության է հասել «Կեֆն Դրուիդսի» նկատմամբ։ Սա այդ թիմի համար 27-րդ անընդմեջ հաղթանակն էր Ուելսի առաջնությունում:

Այսպիսով, «Նյու Սեյնթսը» դարձավ ազգային առաջնությունների պատմության նոր ռեկորդակիր: Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր «Այաքսին» և գրանցվել էր 1971-72թթ․ մրցաշրջանում: Այն ժամանակ ամստերդամցիների կազմում հանդես էր գալիս Յոհան Կրույֆը, ում օգնությամբ թիմը 26 անընդմեջ հաղթանակ էր տարել:

«Նյու Սեյնթսը» 21 հաղթանակ է գրանցել ընթացիկ առաջնությունում, 6 հաղթանակ՝ նախորդ խաղարկության վերջնամասում:

2016 թվականի նոյեմբերին Շոտլանդիայի 5-րդ դիվիզիոնում «Իստ Կիլբրիդը» նույնպես 27-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել, սակայն այդ արդյունքը Գինեսի ռեկորդների գրքում չի գրանցվել, քանի որ շոտլանդական այդ լիգան ցածր մակարդակի է համարվում: «Այաքսը», որպես սփոփանք, շոտլանդական թիմին 27 արկղ գարեջուր էր ուղարկել:

Դիտվել է՝