Մոուրինյու. Մխիթարյանին տեղափոխվեցի ձախ պաշտպանի դիրք, որովհետև…

timthumb

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի «Միդլսբրոյի» հետ մրցավեճի (2:1) վերջին րոպեները «Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է ձախ պաշտպանի դիրքում: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է ինչու է նման քայլի դիմել:

«Մխիթարյանին տեղափոխեցի պաշտպանության ձախ եզր, որովհետև 2:1 հաշվից հետո մրցակցի հարձակվողներ Տրաորեն ու Նեգրեդոն սկսեցին ավելի շատ հայտնվել մեր ձախ եզրային պաշտպանի ու ձախ կենտրոնական պաշտպանի՝ Ռոխոյի ու Բայիի դիրքերում: Այնտեղ թվային առավելություն պահպանելու համար լրացուցիչ ֆուտբոլիստ էր հարկավոր:

Մխիթարյանն ամենաթարմն էր կիսապաշտպաններից, և կարծում էի, որ նա բոլորից լավ կկարողանա կատարել այդ առաջադրանքը: Արդյունքում, մեզ հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Mirror-ը:

sport.times.am

Դիտվել է՝