Մովսիսյանն ու Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին

timthumb

Դեկտեմբերի 14-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:

Մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը,- հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն շուրջ 600 շախմատիստ, որոնց թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետներ:

Դեկտեմբերի 15-ին և 16-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ 17-ին և 18-ին` կայծակնայինը:

sport.times.am

Դիտվել է՝