Մոուրինյու. Նեյմարի տրանսֆերից հետո Լուկակուն կարժենար 165 միլիոն եվրո

18_179

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը ճիշտ ժամանակին են կատարել: 

«Խելացի վարվեցինք: Հասկանում էինք, որ կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, ինչն ընդմիշտ կփոխի տրանսֆերային շուկան: Նեյմարի տեղափոխությունից հետո ամեն ինչ փոխվեց: Գների տեսանկյունից փոփոխությունները վատ ազդեցություն ունեցան:

Կարծում եմ` օգոստոսի 31-ին Լուկակուի տրանսֆերը կարժենար 150 միլիոն ֆունտ (մոտ 165 միլիոն եվրո-խմբ): Մատիչը կգնահատվեր 60-70 միլիոն ֆունտ (70-80 միլիոն եվրո): Իսկ եթե նախկինի պես Պոգբայի տրանսֆերը շարունակեր ռեկորդային լինել (105 մլն եվրո), ապա «Լիվերպուլը» կհամաձայներ 110 միլիոնով վաճառել Կոուտինյոյին»,- «The Times»-ի հետ զրույցում ասել է պորտոգալացին:

Հիշեցնենք, որ Նեյմարի տեղափոխության համար «Պարի Սեն ժերմենը» «Բարսելոնային» 222 միլիոն եվրո է վճարել: Լուկակուին «Մանչեսթեր Յունայթեդն» «Էվերթոնից» ձեռք է բերել 85 միլիոնով, իսկ ևս 16 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար:

sport.times.am

Դիտվել է՝