16 տարի անց «Սպարտակը» դարձավ Ռուսաստանի չեմպիոն

3336

Մոսկվայի «Սպարտակը» դարձավ Ռուսաստանի 2016-17թթ․ առաջնության չեմպիոն։

27-րդ տուրում «Զենիթը» (52 միավոր) նվազագույն հաշվով պարտվեց «Թերեքին», ինչի արդյունքում չկարողացավ շրջանցել երկրորդ տեղում գտնվող  ԲԿՄԱ-ին (53) և մոտենալ «Սպարտակին», որն ունի 63 միավոր։ Այսպիսով, և՛ «Զենիթը», և՛ ԲԿՄԱ-ն առաջնության ավարտին մնացած 3 տուրում «Սպարտակին» հասնելու որևէ հնարավորություն չունեն։

«Սպարտակը» Ռուսաստանի չեմպիոն դարձավ 10-րդ անգամ՝ գերազանցելով իր իսկ ռեկորդը։ Ավելի վաղ մոսկովյան թիմը չեմպիոն է դարձել 1992, 1993, 1994, 1996, 1997, 1998, 1999, 2000 և 2001 թվականներին։ 6 անգամ Ռուսաստանի չեմպիոն է դարձել ԲԿՄԱ-ն (2003, 2005, 2006, 2012/13, 2013/14, 2015/16), 4 անգամ «Զենիթը» (2007, 2010, 2011/12, 2014/15)։

sport.times.am

Դիտվել է՝