Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

timthumb (2)

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը նվաճեց Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչ խաղում առավելության հասնելով նախորդ առաջնության չեմպիոն Անդորրայի ընտրանու նկատմամբ։ Դիմակայությունն ավարտվեց 79:71 հաշվով, քառորդներում արձանագրված հաշիվները՝ 25:12, 18:21, 21:17, 15:21:

Բրոնզե մեդալները նվաճել են Սան Մարինոյի հավաքականի բասկետբոլիստները՝ երրորդ տեղի համար խաղում 60։53 հաշվով հաղթելով Իռլանդիային։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած առաջնությանը մասնակցում էր 8 հավաքական՝ Անդորրան, Հայաստանը, Ջիբրալթարը, Իռլանդիան, Մալթան, Մոլդովան, Սան Մարինոն և Ուելսը։

Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցեցին։

•Անդրե Սպայթ Մկրտչյան, «Սան Դևիլս» (ԱՄՆ)

•Ամիրան Ամիրխանով, «Լեգիոն» (Ղազախստան)

•Արթուր Խաչատուրյան, «Խարկով» (Ուկրաինա)

•Սերգեյ Պոլուխին, «Էլբրուս» (Ռուսաստան)

•Մայք Դանիելյան, «Բայեր 05» (Գերմանիա)

•Արտյոմ Տավակալյան, «Հորնեթս Դելևր» (ԱՄՆ)

•Միքայել Պողոսյան, «Տիել Տոմկաթս» (ԱՄՆ)

•Զարեհ Զարգարյան, «Դոմինգես Հիլզ» (ԱՄՆ)

•Անդրեյ Կոնստանտինով, «Արսենալ» Տ. (Ռուսաստան)

•Բրայանտ Դանստոն, «Անադոլու Էֆես» (Թուրքիա) *

•Կոնստանտին Միրզոյանց, «Տամբով» (Ռուսաստան)

* ՖԻԲԱ-ի կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր հավաքական կարող է իր կազմում ընդգրկել մեկ արտասահմանցի խաղացողի: Օգտվելով այդ հնարավորությունից` Տիգրան Գյոկչյանը հավաքական է հրավիրել ամերիկացի Բրայանտ Դանստոնին, ով վաղուց ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո:

sport.times.am

Դիտվել է՝