Բարձրագույն խումբ. Մրցաշարային աղյուսակը 15-րդ տուրից հետո

1

Երեկ՝ նոյեմբերի 3-ին և այսօր կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները:

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին», իսկ «Արցախը» 2 անպատասան գնդակ է ուղարկել «Գանձասար-Կապանի» դարպասը: Այսօր «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց «Բանանցին», իսկ հետնապահ «Արարատը» վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց «Լոռիի» հետ խաղում։ «Արարատ-Արմենիան» տուրի հանդիպումը բաց էր թողնում:

15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը.

 ԹիմԽՀՈ ՊԽԳԲԳՄ
1.«Ալաշկերտ»13913181828
2.«Բանանց»13823201326
3.«Լոռի»13733241624
4.«Փյունիկ»14734191524
5.«Արարատ-Արմենիա»13454131217
6.«Շիրակ»14374121216
7.«Արցախ»13256122311
8.«Գանձասար-Կապան»1324791510
9.«Արարատ»141499227

Ռմբարկուներ. Մրցավազքում «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Իվայլո Դիմիտրովից:

1.Ջոնել Դեսիրե («Լոռի») – 8 գոլ

2.Իվայլո Դիմիտրով («Արարատ-Արմենիա») – 7

3.Ալիյու Իսահ («Լոռի») – 5

4-6.Ուրոշ Նենադովիչ («Ալաշկերտ») – 4

4-6.Սանդի Ինուսա Ումարու («Լոռի») – 4

4-6.Վահագն Այվազյան («Բանանց») – 4

Դիտվել է՝