Կարո՞ղ են արդյոք խորվաթները նոր պատմություն կերտել. հուլիսի 15-ին՝ Ֆրանսիա-Խորվաթիա

0_3

Աշխարհի 2018 թվականի առաջնության մասնակից 4 թիմերը պատրաստվում են կարեւորագույն հանդիպումներին:

Խորվաթիայի հավաքականը եզրափակչում մրցելու է Ֆրանսիայի ընտրանու հետ: Խորվաթների համար սա պատմության մեջ առաջին եզրափակիչն է, իսկ ֆրանսիացիների համար՝ վերջին 20 տարվա ընթացքում երրորդը:

 Խորվաթական թիմն անգլիացիների նկատմամբ հաղթանակի հասավ առաջին հերթին իր կամային որակների շնորհիվ, իսկ Ֆրանսիան իրեն ճանապարհ հարթեց հստակ տակտիկական գործողությունների միջոցով:

Տարվա գլխավոր ֆուտբոլային մրցավեճը  տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:  

Երրորդ տեղի համար կպայքարեն Անգլիայի եւ Բելգիայի հավաքականները: Այդ խաղը հուլիսի 14-ին կանցկացվի «Սանկտ-Պետերբուրգ» մարզադաշտում:

 

Դիտվել է՝