«Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ կտա 12 ֆուտբոլիստի. ևս 5-ի ապագան հարցականի տակ է

timthumb (1)

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընթացի մրցաշրջանի ավարտից հետո ծրագրում է հրաժեշտ տալ բազմաթիվ ֆուտբոլիստների,- գրում է «Daily Mail»-ը:

«Քաղաքայինների» շարքերը կարող են լքել 17 ֆուտբոլիստ: Այդ խաղացողներից 7-ի պայմանագրերի ժամկետները մոտենում են ավարտին և, ամենայն հավանականությամբ, նոր համաձայնագրեր չեն կնքվելու: Դա վերաբերվում է Վիլի Կաբալյերոյին, Գաել Կլիշիին, Պաբլո Սաբալետային, Բակարի Սանյային, Յայա Տուրեին, Խեսուս Նավասին ու Տոսինե Ադարբիոյոյին:

Եվս 5 ֆուտբոլիստ վարձավճարով գտնվում են այլ ակումբներում և նույնպես մոտ են վերջանականապես «Մանչեսթեր Սիթին» լքելուն: Դրանք են` Ջո Հարտը, Էլիակիմ Մանգալան, Սամիր Նասրին, Վիլֆրիդ Բոնին ու Ժեզոն Դեյնաերը:

Հարձականի տակ են Սերխիո Ագուերոյի, Վենսան Կոմպանիի, Ֆերնանդոյի, Ֆաբիան Դելֆի ու Կելեչի Իհենաչոյի ապագան:

sport.times.am

Դիտվել է՝