Ռուսական հեքիաթն իրականություն է. 11 մետրանոցներով հաղթանակ Իսպանիայի նկատմամբ

2

Դրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Արտյոմ Ձյուբան:

Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չի խփվել:

11 մետրանոց հարվածաշարում այսպիսի արդյունք է եղել.

Ինիեստա – V, Սմոլով – V, Պիկե – V, Իգնաշևիչ – V, Կոկե – X, Գոլովին – V, Ռամոս – V, Չերիշև – V, ,Ասպաս – X:

armsport.am

Դիտվել է՝