«Մանչեսթեր Յունայթեդը» «Մոնակոյին» 10 միլիոն եվրո կվճարի, եթե Մարսիալը ևս 2 գոլ խփի

timthumb

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի տրանսֆերը, որը 2015 թվականին «Մոնակոյից» տեղափոխության համար կազմել է 60 միլիոն եվրո, կարող է շուտով ևս 10 միլիոնով ավելանալ:

Goal.com-ը հայտնում է, որ դա տեղի կունանա այն դեպքում, երբ 21-ամյա ֆուտբոլիստն անգլիական թիմի կազմում իր 25-րդ գոլը խփի: Ներկայումս ֆրանսիացին աչքի է ընկել 23 անգամ:

«Մոնակոն» կարող է ևս երկու հավելավճար ստանալ, որոնց արդյունքում ամբողջական տրանսֆերը կկազմի 90 միլիոն: «Մանչեսթեր Յունայթեդը» 10-ական միլիոն եվրո կվճարի, եթե Մարսիալը Ֆրանսիայի հավաքականի կազմում 25-րդ խաղն անցկացնի, ինչպես նաև հայտնվի «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում:

sport.times.am

Դիտվել է՝