Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

d1keipex0aawzvy

Շվեյցարական Նիոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

1/4 եզրափակիչ էին դուրս եկել «Այաքսը» (Հոլանդիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա) և «Յուվենտուսը» (Իտալիա):

 Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
  • «Այաքս»-«Յուվենտուս»
  • «Լիվերպուլ»-«Պորտու»
  • «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»
  • «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»

Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությանը:

Կիսաեզրափակչում «Տոտենհեմ»-«Մանեչսթեր Սիթի» զույգի հաղթողը մրցելու է «Այաքս»-«Յուվենտուս» զույգի հաղթողի հետ, իսկ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողը կխաղա «Լիվերպուլ»-«Պորտու» զույգի հաղթողի հետ:

1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին:

Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին և 8-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

armsport.am

Դիտվել է՝