Անգլիայի լիգայի Գավաթ․ հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

carabao_cup

Կայացել է Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Քառորդ եզրափակչի շրջանակում կայանալու է լոնդոնյան դերբի՝ «Արսենալը» խաղալու է «Տոտենհեմի» հետ։ «Չելսիի» մրցակիցը «Բորնմուտն» է, «Միդլսբրոն» խաղալու է «Բերտոնի» հետ, իսկ «Լեսթեր»-«Սաութհեմփթոն» զույգի հաղթողը կխաղա «Մանչեսթեր Սիթի»-«Ֆուլհեմ» զույգի հաղթողի հետ։

Անգլիայի լիգայի Գավաթ, 1/4 եզրափակիչ

  • «Արսենալ»-«Տոտենհեմ»
  • «Լեսթեր»-«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»-«Ֆուլհեմ»
  • «Միդլսբրո»-«Բերտոն»
  • «Չելսի»-«Բորնմուտ»

Քառորդ եզրափակչի խաղերի ժամանակացույցը դեռ հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ այս փուլի հանդիպումները սկսվելու են դեկտեմբերի 17-ից։

armsport.am

Դիտվել է՝