Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ

timthumb (20)

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

«Էտիհադում» կայացած խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Էշլի Բարնսը, իսկ «քաղաքայինները» երկրորդ կեսում պատասխանեցին 4 գոլով։ Սերխիո Ագուերոն դուբլ ձևակերպեց (56′, 58′), մեկական անգամ էլ աչքի ընկան Լերոյ Սանեն (71′) և Բերնարդու Սիլվան (82′):

Այսպիսով, «Բերնլին» լքեց պայքարը, իսկ Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում։

sport.times.am

Դիտվել է՝