Չեմպիոնը կրկին միավորներ կորցրեց․ «Ռեալ» – «Լևանտե»՝ 1։1

timthumb (3)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Լևանտեին» և չկարողացավ հաղթանակի հասնել։

Առաջին կեսում «սերուցքայիններն» ունեին զգալի առավելություն, սակայն առաջինը գոլ բաց թողեցին․ 12-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իվան Լոպեսը։ Նախքան ընդմիջում Զինեդին Զիդանի սաներին հաջողվեց պատասխան գոլ խփել․ 36-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Վասկեսը։

Երկրորդ կեսում «Ռեալի» ֆուտբոլիստների՝ հաշվի մեջ առաջ անցնելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան, և հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Ավելին, «Ռեալը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով․ 89-րդ րոպեին Լերմային նկատմամբ կանոնները խախտելու համար կարմիր քարտ ստացավ Մարսելոն։

Սա «Ռեալի» համար երկրորդ անընդմեջ տնային ոչ-ոքին էր․ նախորդ տուրում մադրիդյան թիմը չէր կարողացել հաղթել «Վալենսիային»։ Այս հանդիպումից հետո և՛ «Ռեալը», և՛ «Լևանտեն» ունեն 5 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռեալ» – «Լևանտե»՝ 1։1
Գոլերը՝ Վասկես 36՛ – Լոպես 12՛
Հեռացում՝ Մարսելո 89՛

sport.times.am

Դիտվել է՝