Ս. Սարգսյանի վախերը. եթե «նախագահը» պատահաբար մահանա մինչև 2018 թ., ապա նշանակվելու են նոր ընտրություններ

garegin chugaszan

-Պարոն Չուգասզյան, վերջին երկու օրերին ներքաղաքական իրավիճակը դարձյալ լարվեց՝ պայմանավորված Սասնա ծռերի դատավարության ժամանակ արձանագրված բախումներով: Սակայն նկատելի է, որ իրավիճակը միտումնավոր լարվում է իշխանության հրահանգով: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

-Ճշտենք, որ անհամաչափ, իսկ հետո նաև սանձարձակ բռնի ուժի կիրառման անցել է հենց վարչախումբը, և սա բախում կոչելը ճիշտ չէ:
«Դատավարությունների» ամենասկզբից էլ նկատելի էր վարչախմբի կողմից դրանց պատշաճ կազմակերպման թե՛ ցանկության բացակայությունը, թե՛ անկարողությունը: Նկատի ունեմ հրապարակայնության և օրինականության ապահովման հետ կապված հեշտ լուծելի հարցերը և արհեստական ու ապօրինի խոչընդոտների ստեղծումը՝ դահլիճի տրամադրումը, միկրոֆոնների լսելիությունը, հարազատների անհատական տվյալների գրանցման ու փաստաբանների խուզարկման ապօրինի գործընթացները և այլն:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝