Հեղաշրջման փորձը սկիզբ կդնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների երկարատեւ անկայուն փուլի. Wall Street Journal

48321

Թուրքիայում հեղաշրջման փորձն, ամենայն հավանականությամբ, սկիզբ կդնի Թուրքիայի համար կարեւորագույն դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ անկայուն հարաբերությունների երկարատեւ փուլի:

Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայում ԶՈւ կողմից նախաձեռնած հեղաշրջման փորձին: «Թուրքիայում սպառնալիքի տակ է դնում նրանց առանցքային միջազգային նպատակը՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Վաշինգթոնը երկու մռայլ հեռանկարի առջեւ է կանգնել. եթե հեղաշրջումը հաջողվի, կսկսվեն անկարգություններ, եթե ոչ, Էրդողանը կմնա իշխանության գլուխ, եւ դա ավելի կխորացնի նա պարանոիկ եւ բռնապետական հակումները»,- գրում է թերթը:

Washington Post-ն իր հերթին Թուրքիայի համար ծանր ժամանակներ է կանխատեսում: «Էրդողանը վաղուց էր վախենում հեղաշրջումից, եւ ահա այն տեղի ունեցավ: Թուրքիայում հիմա, անկասկած, քաոս է: Հարցն այն է, թե ինչ կլինի հետո: Երկրում ժողովրդավարությունը ծանր փորձությունների միջով կանցնի, անկախ այն հանգամանքից, թե ով հաղթող դուրս կգա այս պայքարում»,- գրում է պարբերականը:

Շվեյցարական Tages-Anzeiger պարբերականը գրում է, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակության՝ 2002-ին իշխանության գալուց ի վեր, Էրդողանն անում էր ամեն բան զինվորականների իշխանությունը թուլացնելու համար. «Երկար ժամանակ թվում էր, թե Էրդողանն հաղթել է զինվորականների դեմ իշխանության համար մղվող պայքարում, սակայն նախօրեին տեղի ուենցած դեպքերը ցույց տվեցին, որ Էրդողանը ճիշտ չէր գնահատել սեփական բանակի հնարավորությունները»:

The Guardian-ը մտահոգություն է հայտնում, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը սպառնում է ապակայունացմամբ մի երկրի համար, որը Արեւմուտքի սերտ դաշնակիցն է, եւ որն ապրում է պատերազմի, ահաբեկչության եւ զանգվածային ներգաղթնի պայմաններում: Դա կարող է թուլացնել ԻՊ-ի դեմ պայքարը Բելգիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում եւ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին:

Süddeutsche Zeitung գերմանական պարբերականը նշում է, որ հեղաշրջումը լայն աջակցություն չստացավ ժողովրդի եւ առաջին հերթին ընդդիմության կողմից: «Զինվորականների մի մասը հեղաշրջման միջոցով որոշեց տապալել Էրդողանին: Սակայն ընդդիմությունը ձեռնպահ մնաց դրան մասնակցելուց՝ հեղաշրջումը Էրդողանին տապալելու սխալ ճանապարհ համարելով: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը բացահայտ սպառնում է դատաստանով բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն այդ իրադարձություններին՝ ասելով, թե նրանք բարձրագույն պատիժն են կրելու: Դա մահվան դատավճռի նման է հնչում՝ դատարանով, թե առանց դրա: Ակնհայտ է մի բան, որ Թուրքիան երկար ժամանակով անարխիայի գիրկն է գլորվում»,- գրում է թերթը:

artsakhpress.am

Դիտվել է՝