Թուրքիայում ձերբակալել են TRT հեռուստաընկերության 42 լրագրողի

49929

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ևս 43 լրագրող, այդ թվում պետական TRT հեռուստառադիոընկերության ավելի քան 40 աշխատակից։

Այդ մասին գրում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով լրագրողների ասոցիացիային։

Ինչպես նշում է ասոցիացիան, լրագրողների ձերբակալության տրամադրված օրդերների ընդհանուր թիվը գերազանցել է 100-ը։

Ստամբուլում տեղակայված Platform for Independent Journalism կազմակերպության տվյալներով՝ օգոստոսի 11-ին ձերբակալվել է TRT-ի 42 աշխատակից, ինչպես նաև Zaman թերթի լրագրող Այչենուր Պարիլդակը՝ հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածության կասկածանքով։ Հեռուստաալիքի աշխատակիցների շրջանում աղբյուրների տվյալներով եղել են նաև հաղորդավարներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:

Ավելի քան 13 հազ մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ:

artsakhpress.am

Դիտվել է՝