Մեկ զոհ, չորս վիրավոր. Կոտայքի մարզում Toyota-ն բախվել է ձմերուկով բարձված УАЗ-ին

c467780149b4618b812960a272b7afb0

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով УАЗ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն դարձի են բերել քաղաքացիները , որից հետո պարզվել է, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանտար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենացավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Չարենացավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի,վարորդների և վիրավորների ինքնությունը:

 shamshyan.com 

Դիտվել է՝