Շտապ. Գյումրիում սպանել են ընտանիքի 6 անդամներին

32123

Գյումրիում դաժան սպանության դեպք է տեղի ունեցել: Ըստ մեր տեղեկությունների, Գյումրու Մյասնիկյան փողոցում զորամասը լքած ռուս զինվորականը սպանել է գյումրեցի ընտանիքի 6 անդամներին:

Մեր ունեցած տեղեկությունը հաստատեց նաեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: «Ես այժմ մեկնում եմ դեպքի վայր, այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, միայն գիտեմ, որ նախնական տվյալներով 6 հոգու են սպանել»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Մեր նկարահանող խումբը մեկնել է դեպքի վայր, այլ մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Դիտվել է՝