Պուտինն իմ ընկերն է. Էրդողանի նոր կարգախոսը. Tagesspiegel. Artsakhpress.am

59269

Թուրքիան դավադրություններ հորինելու մեծ վարպետ է:

Օրինակ, ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես գրել են թուրքական թերթերը, ծրագրել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ գրում է Tagesspiegel գերմանական թերթի քաղաքական վերլուծաբան Մարկուս Բերնատը:

Այժմ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Սակայն դա խնդիր չէ, քանի որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այն մասին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է ԴԱԻՇ-ին:

Նման անհեթեթ մեղադրանքներն օգնում են թուրք առաջնորդին թաքցնել իր անօգնական լինելը Թուրքիայում ահաբեկչությունների ֆոնին: Իբրև թե Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան ռևանշ՝ ռուս-թուրքական հաջող գործընկերության համար, որին հաջողվել է Սիրիայում հասնել կրակի դադարեցմանը՝ գրում է հեղինակը:

Միևնույն ժամանակ դավադրության նոր տեսությունը շատ կարևոր քաղաքական փոփոխություն է: Այժմ անհնար է չնկատել Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերությունները:

Էրդողանն օգտակար է Պուտինի համար որպես ռուսական նավթի և գազի գնորդ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հանգստությունը խարխլող: Էրդողանի համար Պուտինի աջակցությունը շատ ավելի կարևոր է, քանի որ նա թուրքական բանակին ուղարկել է Սիրիա քրդերի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար միայն այն պատճառով, որ թույլ է տվել ՌԴ նախագահը՝ փաստում է հոդվածագիրը:

Artsakhpress.am

Դիտվել է՝