Կ. Ճշմարիտյան. ԼՂՀ ապրանքները կշարունակեն ազատորեն շրջանառվել և՛ մեր շուկայում, և՛ ԱՀԿ անդամ երկրների, և՛ Եվրոմիության շուկայում

Без имени-1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի նախագահի նամակի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը չի մեկնաբանում: «Ես նախագահի, ինչպես նաև Նազարբաևի ասածները չեմ մեկնաբանում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով.՝ «Մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Ղարաբաղի հետ: Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասին»:

Վերջինս նշեց, որ ԼՂՀ ապրանքները կշարունակեն ազատորեն շրջանառվել և՛ մեր շուկայում, և՛ ԱՀԿ անդամ երկրների և Եվրոմիության շուկայում: «Այստեղ այսքան ժամանակ ոչ մեկ որևէ խնդիր չի առաջացրել: Ինչո՞ւ եք այդքան անհանգստանում, երրորդ, չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց: Այդ ընթերցելուն չեմ կարծում, որ նշանակություն է պետք տալ», – նշեց Ճշմարիտյանը: Այնուամենայնիվ նախարարը նշեց, որ չի կարծում որ մաքսակետ կգործի:«Պարզապես այստեղ ծանրաբեռնվածությունն է տարբեր: Այդ հայտարարությունները որ արվում են, չեմ կարծում, որ դիվանագիտորեն, կամ մասնագիտորեն այդքան էլ ճիշտ է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, թե ինչ որակ ունի այդ նամակը, որ ընթերցվել է այնտեղ, մնացած մեկնաբանությունները կարծում եմ բոլորիդ համար պարզ է, քննարկված հարց է, նաեւ խորհուրդ կտայի, որ մեր լրագրողները ավելի շատ մասնագիտորեն նայեն այդ հարցերին»,- ասաց նախարարը: Ըստ Կ. Ճշմարիտյանի նամակը ոչ միայն Ս. Սարգսյանի համար էր տհաճ, այլ նաեւ բոլորի, այդ թվում նաեւ՝ իր: Իսկ ինչպե՞ս ենք վարվելու ԼՂՀ-ի հետ, երբ մտնենք Եվրասիական տնտեսական միություն, հարցին Կ. Ճշմարիտյանը արձագանքեց.«Այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա։ Այսինքն՝ ԼՂՀ ապրանքները ազատորեն շրջանառվելու են և՛ մեր շուկայում, և՛ ԱՀԿ անդամ երկրների շուկայում, և՛ ԵՄ-ի շուկայում, այսինքն՝ այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի առաջացել, ինչի՞ եք այդքան անհանգստանում մի երրորդ, չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց։ Ես ձեզ իմ պատգամավորական պրակտիկայիից եմ ուզում հիշեցնել, երևի կհիշեք, երբ որ մենք միջխորհրդարանական նիստի էինք, նախագահը նորից ընթերցել էր Ալիևի նամակը, առ այն, որ ինքը հրավիրում էր, որ հաջորդ ֆորումն այնտեղ կայանա։ Ընթեցեց, բայց դրանից հետո չկայացավ չէ՞։ Այսիքն չեմ կարծում, որ այդքան նշանակություն պետք է տալ»։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու Հայաստանը չի դառնում հիմնադիր անդամ, պատճառն այն է, որ այդ երեք երկները չե՞ն ուզում, որ դառնան հիմնադիր անդամ, նախարարը պատասխանեց.

«Դուք ինձ հարցնում եք մի բանի մասին, ասենք ուրիշի ցանկությունները գուշակել, ինչքանո՞վ է ճիշտ»:

Հարցին, թե որոք են այն տեխնիկական մի քանի հարցերը, որոնց մասին նշվում է,Կ. Ճշմարիտյանը նշեց.« Բանակցությունների ավարատից հետո կիմանաք»։ Դիտարկմանը, թե ԼՂՀ-ի՞ հետ կապ ունի, նախարարը արձագանքեց.«Բացարձակ, զուտ մասնագիտական, տնտեսագիտական հարցեր են, տեխնիկականի հետ ԼՂՀ-ի հարցը չկա, կարող եմ երաշխավորել»:

 

Փայլակ Ֆահրադյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>