Լարված իրավիճակ Երևան-Իջևան ճանապարհի Հաղարծնի հատվածում. գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են վարչապետին. shamshyan.com

3a4e122abd6d2fc533ae3acb39be8b26

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հայտարարում են, որ մինչև դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։

Shamshyan.com-ը հայտնում է, որ գյուղացիների՝ ճանապարհ փակելը կայանում է նրանում, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։ Ճանապարհը դարձել է անանցանելի և խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

Դիտվել է՝