Մուսալեռում ամուսնու և երեխայի հետ մահացած հայտնաբերված Աննան էքստրասենսի սպանության գործով կարևոր վկան էր. shamshyan.com

02e9d823303b9c8209b36a214920d803

Մուսալեռում հունվարի 8-ին ամուսնու և 4 ամսական երեխայի հետ բնակարանում մահացած հայտնաբերված Աննա Միսակյանը էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարևոր վկա Աննա Միսակյանն էր:

Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, հունվարի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե էին ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը՝ այնտեղ հայտնաբերել էին կնոջ և տաղամարդու դի, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջիկ, ում մոտ առկա էին կենդանության նշաններ։

Դեպքի վայր էին ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։

Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածների ինքնությունը: Ավելի ուշ երեխան հիվանդանոցում նույնպես մահացել էր։

Մանրամասները՝ shamshyan.com  կայքում

Դիտվել է՝