Վագոն-տնակում հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի. shamshyan.com

ddaf013815aa069b80799bcd93f3d71c

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 31-ին Եղվարդի խճուղի թիվ 22/2 հասցեում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի Զովունիի ենթակայանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում մոտ 70 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը ճշտելու և մահվան հանգամանքները պարզելու փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված վագոն-տնակում, հատակին անգիտակից քաղաքացի է ընկած, սակայն դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները հայտնաբերել են տղամարդուն մահացած վիճակում։

Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։

9ad37789cf1b33ce8a94119ee98e9856 620e19b39e3df73770dcc2a9fdab4ded 2465418cc5b7cc0b5a217784a60cc53a ddaf013815aa069b80799bcd93f3d71c

Մանրամասները՝  shamshyan.com  կայքում

Դիտվել է՝