Երկար ձգձգումներից հետո Գյումրիում այսօր նշվեց քաղաքի օրը

00000000002

Սպանդարյան փողոցի բացմամբ տրվեց միջոցառումների մեկնարկը, այնուհետեւ անցկացվեց ռետրո մեքենաների ցուցադրություն, ապա հացի փառատոն: Քաղաքի օրվա տոնակատարություններին սակայն այս տարի մայրաքաղաքային հյուրերի թիվը մեծ չէր: Մեզ հետ զրույցում Սամվել Բալասանյանը նշեց, թե այս անգամ գերակշռել են հեռակա շնորհավորանքները:

Գյումրեցիներին շնորհավորելու էր եկել Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասաց, թե իր ներկայությունն այստեղ պարտադիր է համարում, ու դա ունի իր բացատրությունը:

Երգահան Արա Գեւորգյանի համար Գյումրու ավանդույթներն առանձնահատուկ նշանակություն ունեն, գյումրեցիների նվիրվածությունն  ու վճռականությունն է իր համար կարեւոր, ուստի այսօր նրանց կողքին էր:

Ինչպես հայտնի է,  սկզբում որոշվել էր, որ հոկտեմբերի 5-ին է նշվելու Գյումրու օրը: Տոնական մեծ համերգ էր նախատեսված Կենտրոնական հրապարակում, սակայն այս տարի համերգ անցկացվեց Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում՝ հրավիրատոմսերով:  Քաղաքի բնակիչներից շատերը չկարողացան ներկա գտնվել Գյումրու օրվան նվիրված տոնական համերգին։

Սամվել Բալասանյանը նշեց նաեւ, որ փոխվել է Գյումրու օրվա միջոցառումների  համար հատկացված գումարի չափը. ավագանու որոշմամբ  հատկացվել էր 17 մլն. դրամ, բայց վերջնական որոշվել է տոնակատարության համար ծախսել 3,5-4 մլն. դրամ: Գումարի մնացած մասը հաջորդ տարի ծախսվելու է երգահան Արա Գեւորգյանի  համերգը կազմակերպելու համար:



Հերմինե Մկրտչյան
Դիտվել է՝