Առանց Բալասանյանի էլ Ս. Սարգսյանը Գյումրիում ձայներ է տանելու

загруженное

«Էս մնացած թեկնածուներին բոլորին էլ նորմալ եմ վերաբերվում, էն նախորդներին, որ հանեցին թեկնածությունները, չէ, քանի որ երևի իրանք էլ չէին հասկանում՝ ուր են դիմել, ինչի համար են դիմել: Էս մնացածները նորմալ թեկնածուներ են, համենայնդեպս, մրցակցությունը ոչ թե Սերժ Սարգսյանի հետ է լինելու, այլ իրար հետ, որովհետև Սերժ Սարգսյանը ֆավորիտ է միանշանակ էս ընտրություններում, ընդ որում, պիտի հաղթի առաջին փուլով, իսկ  մնացածը իրար մեջ պիտի մրցեն»,- galatv.am-ի հետ զրույցում խոսելով սպասվող ընտրություններից և մրցակցությունից՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ հիմնական մրցակցությունը լինելու է Ազատություն կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի և Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև՝ երկրորդ-երրորդ  տեղի համար: Ընդ որում, ՀՀԿ պատգամավորի համոզմամբ Հրանտ Բագրատյանը ավելի մեծ թվով ձայներ է հավաքելու ՀՀ նախագահի ընտրություններին: «Էս պահի դրությամբ կարծում եմ կլինի Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան և Պարույր Հայրիկյան. այսպիսին կլինի ձայների բաշխումը իհարկե երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերի համար: Իսկ մեր՝ ՀՀԿ-ի խնդիրն է լինելու, որ կարողանանք ընտրություններն անցկացնել մեր Ընտրական օրենսգրքի և եվրոպական պահանջվող չափորոշիչներին համապատասխան»:

ՀՀԿ պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանը անհամեմատ շատ ձայներ է հավաքելու Շիրակի մարզից: Մեր այն դիտարկմանը, թե այդպես կարծում էին նաև 2008-ին, այնինչ այն ժամանակ գյումրեցիների ֆավորիտ թեկնածուն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էր, իսկ 2012թ.-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրիում բավականին բարձր էր ԲՀԿ-ի վարկանիշը, և մարզը  շատերը համարում են ԲՀԿ-ականացված, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսպես հակադարձեց. «Ոչ մեկի բանով էլ չէ, մարզը մնում է մարզը, մարզի բնակիչներից ամեն մեկը մի քաղաքական ուժ է: Բոլոր քաղաքացիներն էլ տեսել են այն, ինչ  արվել և արվում է Գյումրիում հանրապետության նախագահի՝ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության տակ:  Դա բավարար է, որ մարզի բնակչությունը սատարի Սերժ Սարգսյանին: Համենայնդեպս մեր թեկնածուն ԱԺ ընտրությունների՝ ՀՀԿ-ի հավաքած ձայներից  շատ ավելի շատ ձայն կտանի»:

Galatv.am-ի հարցին, թե արդյո՞ք այդպես կլինի նաև այն դեպքում, եթե Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետը չսատարի  Սերժ Սարգսյանին, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե-ներով չխոսենք, քանի որ երբ սկսվի ընտրարշավը, այն ժամանակ պարզ կլինի, այն ժամանակ կխոսենք:

Կարծում եմ, որ բոլորն էլ նախագահի արած աշխատանքները գնահատելով՝ պարտավոր են  գնահատել և աջակցել Սերժ Սարգսյանին, այդ թվում նաև Բալասանյանը: Ինչքան շատ մարդիկ սատարեն, ձայներն ավելի շատ կլինեն»: ՀՀԿ պատգամավորի համոզմամբ՝ ամեն դեպքում, եթե անգամ Գյումրու քաղաքապետը չսատարի էլ ու որոշի չեզոքություն պահպանել,  ֆավորիտ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Ըստ Սուքիաս Ավետիսյանի, ամեն դեպքում դժգոհող զանգված կլինի, որոնք մեծ մասամբ կկողմնորոշվեն Ժառանգության թեկնածուի կողմը: Հարցին, թե ի՞նչ է լինելու, ինչպե՞ս է կողմնորոշվելու Շիրակի մարզում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ընտրազանգվածը, ո՞ր թեկնածուներին են նրանք ձայն տալու, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Հաստատ էդ մասսան տարանջատվելու, տարրալուծվելու է, միասնական որևէ բան չի լինելու»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>