Ողբերգական դեպք Գյումրիում. Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին. ամուսինը տեղում մահացել է. կինը ծայրահեղ ծանր է

275dbea91dcd58d70adda147a9d5ea74

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 shamshyan.com 

Դիտվել է՝