Սերժ Սարգսյանի դատարկ խոսքերը. նա բազմիցս խաբել է ՀՀ քաղաքացուն

image

Իշխող ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, որոշեց կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, չնայած ժամանակին տրված այն խոստմանը, թե այլևս չի զբաղեցնելու ոչ նախագահի և ոչ էլ վարչապետի պաշտոն:

Սակայն միայն այս հարցում չէ, որ Սերժ Սարգսյանն ասել է այլ բան, արել բոլորովին հակառակը, և ընդհանրապես նրա խոսքն ու գործը երբևէ չեն համընկել:

Իր պաշտոնավարման տարիներն աչքի են ընկել միայն դատարկ խոսքերով. 2013-ից սկսած Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացուն խոստանում է Նոր Հայաստան, ազատ և ժողովրդավարական երկիր, պատերազմ անարդարությանը և պայքար կոռուպցիայի դեմ:

Սակայն ՀՀ քաղաքացին բազմիցս համոզվել է, որ այս ամենն ընդամենը սուտ խոստումներ են, և որ իրականում իշխող ՀՀԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ արել է քայլեր, որոնք չեն բխում ոչ երկրի, ոչ էլ քաղաքացու շահերից. օրենքներ են փոխում սեփական պաշտոնները պահպանելու և բացառապես վարչախմբի գոյությունը պաշտպանելու համար:

Օրերս էլ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցով փաստեց, որ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը նվազել է, առաջընթաց չի արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հայաստանը կանգնած է ավտորիտար երկիր դառնալու վտանգի առաջ: Հայաստանն արդարադատության ոլորտում ևս առաջընթաց չունի: Նախորդ տարիների համեմատ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ:

Դիտվել է՝