Ինչպե՞ս պաշտպանել կայքերը կիբերհարձակումներից

xaker

Հաքերային հարձակումն ու կոտրված կայքն այն է, երբ նկատում ես, որ կայքդ այլևս չի բացվում: Իսկ արձագա՞նքը… առանձնապես ոչինչ: Դա սպասելի էր, քանի որ հատկապես ադրբեջանցիները հայերից ազատվելու համար ամեն ինչ անում են, այդ թվում նաև ծանրակշիռ կայքերին վնաս հասցնելը: Միայն անցյալ տարի, ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի, Հայաստանում տեղեկատվական կայքերի վրա իրականացվել է 1000-ից ավելի հաքերային հարձակում։ Դրանք իրականացնողների գերակշիռ մասը բացահայտված են: Կիբերհանցագործությունները վերաբերում են տարբեր ոլորտների, նրանց աշխարհագրությունն ու կիրառվող գործիքներն ու մեթոդները գնալով ընդլայնվում է:

-Պարոն Մարտիրոսյան, ներկա պահին կիբերհանցագործությունն ի՞նչ վիճակում է: Վերջերս Հայաստանի կայքերի վրա նորից հարձակումների փորձեր արվե՞լ են:

Samvel_Martirosyan-472x265-Այստեղ հարցը պետք է շերտերով դիտարկել: Պետական կայքերի մասին բազմիցս եմ խոսել, որտեղ քիչ թե շատ ապահով վիճակ է: Իսկ եթե դիտարկենք այլ կայքերը, ապա ուշադրությունն ավելի շատ ուղղվում է անվտանգության, սակայն խնդիրներն էլ են այլ: Տեսեք, այս տարի հունվարին ադրբեջանցիների կողմից յուրահատուկ հարձակում եղավ: Մեծ խնդիր չառաջացավ, քանի որ կայքերը պաշտպանված էին: Բայց կային կայքեր, որոնք ադրբեջանցիները տարիներ շարունակ փորձել են կոտրել: Եվ քանի որ դա իրենց չի հաջողվել, սև «մուտքից» են կայքերի վրա ազդեցություն գործել՝ դեպի իրենց անունները մուտք գործելով:

-Ուրեմն հանգիստ լինե՞նք այդ առումով: Դեռևս հարձակման վտանգ չկա՞:

-Վտանգ միշտ էլ կա: Չկա մի երկիր, որտեղ հաքերային հարձակումներ չլինեն: Միշտ կգտնվեն այնպիսի կայքեր, որոնց չեն հետևում: Կայքն իրականում բացի արտաքինից ունի նաև ծրագրային ապահովում, որն իրենից պետք է վնասված լինի: Երբեմն կարելի է հանդիպել կայքեր, որոնք շատ հին տարբերակի են, ինչն էլ խոցելի է դարձնում հարձակման համար, որ նույնիսկ դպրոցականը կարող է այդ կայքերը կոտրել: Սակայն վնասման հիմնական դեպքերը կապված են կայքերն անուշադրության մատնելու հետ:

-Իսկ հե՞շտ է կայքեր կոտրելը:

-Հարձակումների մեծ մասը ծրագրային ապահովմանը խաբելն է: Այսինքն՝ այնպես անել, որ կայքի բազան սխալ աշխատացնի:

-Ուրեմն հաքերները պետք է համապատասխան գիտելիքնե՞ր ունենան:

-Քիչ, թե շատ՝ այո: Լինում են նաև կայքեր, որոնց գաղտնաբառերը չեն փոփոխում: Արտադրողը այն հանում է և շատ հաճախ login-ն ու գաղտնաբառը admin-admin են անում:

-Մի ժամանակ ձեր կայքում բացատրել էիք, թե ինչպես կարելի է պաշտպանվել Ֆեյսբուք սոցիալական կայքի վնասվելու դեպքում: Օրինակ՝ հեռախոսահամարին կցելով՝ այն կարելի է ավելի անվտանգ դարձնել:

-Իրականում ֆեյսբուքյան հարձակումները մի քանի տեսակ են լինում: Դրանցից մեկը, երբ մարդն իր ձեռքով, սեփական միամիտ քայլերով է դա իրագործում. երբ գայթակղիչ հղումներ է սեղմում, բայց բոլորովին այլ տեղ հայտնվում: Իրականում այդ ընթացքում իր ՖԲ-ին տեղադրում է մի application, որը նրա անունից նույն հղումը սկսում է այլ տեղեր տարածել: Սա այն դեպքն է, երբ ոչ մի պաշտպանվածություն չի օգնի, քանի որ մարդն իր ձեռքով է դա անում: Ուղղակի ուշադիր պետք է լինել և ամեն բան չսեղմել:

-Ինչպե՞ս իմանանք, որ էջը վնասված է, կամ կայքը կոտրել են:

-Շատ են տարբերակները: Եթե gmail եք օգտագործում, ուրեմն այնտեղ մուտք կատարելիս տարբեր գույնով կզգուշացնի. զգույշ եղեք, եթե դուք չեք փոխել ձեր գաղտնաբառը: ՖԲ-ի դեպքում տարբեր է: Եթե տեղադրել եք, որ ամեն մուտքի ժամանակ զգուշացնի, ապա այդ մասին հաղորդագրություն կստանաք:

-Իսկ երբ գաղտնաբառը մուտքագրելիս էջը դժվար է բացվում կամ այն նորից ու նորից գաղտնաբառ է ուզում…

-Եթե թույլ չի տալիս մտնել սեփական էջ, պարզ է, որ այն կոտրել են: Իսկ դժվար բացվելը կարող է համացանցային թույլ կապի կամ այլ խնդիրների պատճառ լինել:

-Վերջերս նշել էիք, որ ձեզ լրտես են անվանել: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Դա առաջին ու վերջին դեպքը չէ: Հաճախ է այդպիսի բան լինում: Դե, բացի ադրբեջանցիներից էլ ով պետք է անի: Այդ մասին տեղեկացա ադրբեջանական լրատվամիջոցներից մեկից: Համանախագահներից մեկը twitter-ում գրառում էր կատարել, իբրև հակամարտությունը իրականում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Ղարաբաղի և Ադրբեջանի: Դա լուրջ տագնապ էր առաջացրել Ադրբեջանում: Ես էլ այդ ընթացքում քննարկում էի, թե ինչպես պետք է շարունակենք հակամարտության շուրջ քննարկումը, ինչն էլ ադրբեջանական կողմը շատ ծանր էր տարել: Այդքանը:

Հետաքրքրասերներին ստորև ներկայացնում ենք՝ ինչպես պաշտպանել Facebook պրոֆիլը հաքերներից (մեջբերում ենք Ս. Մարտիրոսյանի կայքից):

• Մի սեղմեք ամեն ինչ: Ուշադիր նայեք նկարին, հղմանը և մարդու կողմից գրված մեկնաբանությանը։

• Անծանոթ «ափլիքեյշններ» մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

• Ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ: Եվ մի վիրավորվեք նրանց անունից և առանց նրանց իմացության եկած հաղորդագրություններից:

• Պաշտպանենք ձեր պրոֆիլը․

1․ Այն նորմալ էլ. փոստին կցեք։ Ամենալավը Gmail-ն է: Մեյլի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պետք է տարբերվեն: Մտեք ՖԲ settings – mobile և ավելացրեք ձեր բջջային հեռախոսը, որը կօգտագործվի անվտանգության մեջ։

xaker

• ՖԲ-ի վերևի աջ անկյունից մտեք setting, secure browsing, որը կմիացնի https գաղտնագրումը և կապահովի ձեզ տարաբնույթ հնարավոր գաղտնալսումներից տեղական վայրերից: Login notifications – եթե ինչ-որ մեկը ուրիշ սարքից ներգործի, ձեր պրոֆիլը login կլինի և հաղորդագրություն կստանաք։

xaker 1

• Եթե սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա ավելի հեշտ տարբերակ կա։ Միացրեք Gode Generator, և չեք սպասի sms-ներին, հենց հավելվածը րոպեն մեկ նոր կոդ կգեներացնի։

• Եթե ձեր կայքն արդեն կոտրել են, և այդ ամենը չի օգնել, այցելեք այս հղումը և հետևեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով scan արեք, եթե իհարկե ձեր բախտը չի բերել և Windows եք օգտագործում:

Ելենա Չոբանյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>