Չնայած բարձրաստիճան հյուրերի ներկայությանը, զինվորները ոչ մի վայրկյան զգոնությունը չէին թուլացնում

sahman

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում օրը տոնական էր: Ջերմ ու արեւոտ եղանակը գյուղամեջ էր հանել, թե մեծերին, թե փոքրերին: Համայնքում վաղուց ձեւավորված ավանդույթ կա. ամանորի նախաշեմին սեղան են բացում, բաժակ բարձրացնում` շնորհավորելով համագյուղացիներին եւ համայն հայությանը: Մաղթանքներից առաջինը` խաղաղություն սահմանապահ ժողովրդին: Այգեհովիտցիների ամանորը շնորհավորելու էր եկել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Օրը տոնական էր, միեւնույն ժամանակ լավ առիթ խոսելու գյուղում առկա խնդիրների մասին: Այգեհովիտ տանող ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում, կառավարության անդամներին առաջարկեցին միջոցներ հատկացնել վերանորոգելու համար:

Փոխադարձ շնորհավորանքներից հետո այցելություն եղավ մեր երկրի հյուսիս-արեւելյան առաջնագիծ: Հայկական սահմանն ամուր պահող զինվորներին շնորհավորելու եւ բարի ծառայություն մաղթելու համար դիրքեր բարձրացան վարչապետն ու տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարարը: Չնայած կառավարական պատվիրակության  եւ բազմաթիվ տեսախցիկների ներկայությանը, հայ զինվորները ոչ մի վայրկյան զգոնությունը չէին թուլացնում: Զինվորական ողջույն, ամեն ինչ կարգ ու կանոնի մեջ:

Անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է, -լրագրողների հետ զրույցում նշեց Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին, Աբրահամյանը նշեց`այն արդար էր:

10884833_794016280670379_206554287_n 10893735_794016374003703_2127068241_n 10904308_794016344003706_177129434_n 10904388_794016250670382_2054543785_n 10904896_794016210670386_189704010_n



Փայլակ Ֆահրադյան
Դիտվել է՝