Ամանորյա սեղանից ամենաշատը սիրում եմ կնոջս պատրաստած թխվածքները

1357067950,4196

«Հավատացել եմ և մինչև հիմա էլ Ձմեռ պապից միշտ ակնկալում եմ բարի գործեր»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Ձմեռ պապից 2013 թվականին, պատգամավորն ասաց.

«2013 թվականին ուզում եմ, որ մեր երկիրը լինի ավելի հզոր, ժողովուրդն ավելի լավ ապրի, մարդիկ աշխատանք ունենան, մեկը մյուսի նկատմամբ բարություն տածեն, ամեն մի ընտանիքում լինի խինդ, ծիծաղ, երեխաներ շատ ունենան մարդիկ»:

Ամանորյա սեղանից Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ամենաշատը սիրում է բոլոր տեսակի թխվածքները, որոնք պատրաստում է նրա կինը: Ամանորն այլ երկրներում նշելուն Ավետիսյանը դեմ է. իրենց ընտանիքում Նոր տարին մշտապես տանն են դիմավորում, որը կարծես ավանդույթ է դարձել:

«Պարտադիր մեր ընտանիքի անդամները մինչև ժամը 12-ը պետք է լինեն տանը, միասին Նոր տարին շնորհավորում ենք շամպայնի բաժակներով, իսկ հաջորդ օրերին ևս միշտ ընտանիքի անդամներով մնում ենք տանը»,- նշեց նա:

Սուքիասյանների ընտանիքում Ամանորին կա ևս մեկ ավանդույթ՝ նվերներ պատրաստել միմյանց համար և դրանք դնել տոնածառի տակ: Նախկինում, երբ երեխաները փորք էին, ՀՀԿ պատգամավորը հիշում է, որ նրանց համար գնում էին այն նվերները, որոնք երեխաները ցանկանում էին ունենալ: Ավետիսյանը նշեց, որ երբևէ Ձմեռ պապու կերպարանքով գիշերը չի եկել տուն, բայց երեխաների համար Ձմեռ պապ են հրավիրել:

2013 թվականի խորհրդանիշ Օձից էլ, ըստ Ավետիսյանի, պետք չէ վախենալ, այլ ճիշտ վերաբերվել նրան:

«Եթե օձին չես բարկացնում, բարի կենդանի է, պետք է ուղղակի չանհանգստացնել նրան: Կցանկանայի, որ մեր ժողովուրդը լավ ապրի, առողջ, մեր պետությունն էլ զարգանա, առաջընթաց լինի, որ ցանկացած ընտանիք իրեն այս պետության մեջ ապրելու համար ավելի լավ զգա, ոչ թե փորձի միջոցներ գտնել երկրից հեռանալու համար»:

 

Անի Շաբոյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>