
Վանաձորում գործող «Լոռի» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակվել, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Ս. Ծննդյան պատարագի ընթացքում դիմում է Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող անդամներին եւ հորդորում է նրանց՝ ցուցաբերել միաբանություն եւ գնալ ավագանու նիստերին:
Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթել է, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը:
«Քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել է արքեպիսկոպոս Չուլջյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն արդեն իսկ պատասխանել է այս ելույթին՝ համարելով այն միակողմանի հորդոր: Ըստ Մարուքյանի՝ Սրբազանը կորցրել է անաչառությունը եւ օրհնել մանդատագողությունը: