Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Lexus-ը մխրճվել է մարդատար «Գազելի» մեջ. կա 12 վիրավոր, այդ թվում երեխաներ

c0b69ff47ba0171072e3a2c69b7ae8bb

Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 77 RX 767 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 12 հոգի, որոնց թվում կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Գազելի» գազաբալոնը, որը հարվածի հետևանքով մոտ 200 մետր առաջ է ընթացել և հայտնվել ձորակում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

«Գազելի» մեջ գտնվող ծնողներից մեկը ասում էր. «Ծնողներով, երեխաներով, 2 «Գազելով» մեկնել էինք հանգստանալու Արարատի մարզում՝ «Բարդիներ» կոչվող հանգստյան գոտում: Ետ էինք վերադառնում, մեկ էլ զգացինք, որ մեր ավտոմեքենան ուժեղ հարված ստացավ: Էլ բան չենք հիշում: Մենակ էն, որ «Գազելի» մեջ գտնվողներիս տեղափոխեցին հիվանդանոց: Գոհ ենք քաղաքացիներից, ոստիկաններից, փրկարարներից ու բժիշկներից, ովքեր օպերատիվորեն մեզ օգնեցին»:

Shamshyan.com

Դիտվել է՝