Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ պետք է քաջալերել Վարդան Ղուկասյանին

Vardan xukasyan1

Ինչպես արդեն նշել ենք, այսօր Գյումրիում տեղի ունեցավ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերի օծման ու տեղադրման գործընթացը, որին մասնակցում էին ինչպես շատ գյումրեցիներ այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում Շիրակի մարզպետարանից:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմից միայն նորանշանակ փոխքաղաքապետն էր ներկա ու քաղաքապետարանի հաստիքացուցակով մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, ով սակայն ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ աշխատանքի չի գալիս: Այնինչ իր թիմով ներկա էր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե երբվանից ու ինչպես սկսվեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքները: «1988 թվականին ուժեղ երկրաշարժի պատճառով եկեղեցու մեծ թմբուկը փլվեց, որը վնասվել էր դեռեւս 1926 թվականի երկրաշարժի ժամանակ:

Դրանից հետո երկար ժամանակ՝ շուրջ մինչեւ 1992 թվականը խնդրում էինք, որ ղեկավարությունը՝ մասնավորապես մարզային, թույլատրի վերականգնել եկեղեցին: Մի մասն ասում էին, թե ճիշտ կլինի էդպես քանդված թողնենք, ցանկապատենք միայն, որ որպես երկրաշարժի հուշարձան մնա:  Հետո Լորիս Ճգնավորյանի հետ էն ժամանակվա մարզպետ Գոմցյանի մոտ եղանք, խնդրեցինք թույլատրել, որ վերակառուցենք, եւ երբ համաձայնեցին, մեզ միացան որոշ բարերարներ, գումար հավաքվեց, սկսեցինք աշխատանքները, նախագիծ կազմեցինք, համաձայնեցրեցինք մշակույթի նախարարության հետ, եւ սկսվեց վերակառուցումը»,- նշեց ճարտարապետը: Ըստ Ռաֆիկ Եղոյանի՝ վերակառուցման աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է, եւ ամենաուժեղ երկրաշարժն անգամ չի կարող վնասել եկեղեցին: «Ծավալն ավարտվեց եւ ավարտվեց այնպես, որ ամենաուժեղ երկրաշարժը նույնիսկ չի կարող ավերել, որովհետեւ շատ լավ է կառուցված: Հիմա էլ դեռեւս շատ աշխատանք կա, ներքին ձեւավորման, էլեկտրասնուցման , նկուղային հարկի թանգարանի եւ այլն: Միայն 7 հատ ջահ է կախվելու, որ գումար լինի, շուտ կավարտենք, որ չեղավ էլի 26 տարի էլ գնալու է»,- նշեց ճարտարապետը:

Խաչերի օծումից հետո ելույթով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդը: Նա Շիրակի մարզպետին, Գյումրու փոխքաղաքապետին ու քաղաքի բնակչությանը շնորհակալություն հայտնեց այս կարեւոր արարողությանը մասնակցելու համար, սակայն իր ելույթն առանձնահատուկ նվիրեց նախկին քաղաքապետին. «Որ իր քաջալերանքով, իր մյուսներին բերելով եւ մասնակից դարձնելով՝ կարողացավ այս անհավանական գործն ավարտին հասցնել: Այս գործը բոլորիս համար անհավանական էր թվում, մենք մտածում էինք՝ արդյո՞ք կտեսնենք Ամենափրկիչը կանգուն, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում իրեն այս ամենի համար, այս ուրախության համար, որ մեզ պարգեւեց: Թող սա հաշտության տապան լինի մեր Գյումրիում բնակվող բոլոր-բոլորի համար: Ուստի պիտի քաջալերենք պարոն Վարդան Ղուկասյանին, որ շարունակի այս գործը եւ ավարտին հասցնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը»,- նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

amenaprkic4 amenaprkich3 amenaprkich6 amenaprkich7 amenaprkich9 nk amenaprkich1 Vardan xukasyan1



Հերմինե Մկրտչյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>