Human Rights Watch-ը դատապարտում է Ծռերի նկատմամբ բռնությունները

sasna crer

«Կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը արգելված է ցանկացած պարագայում»,-հայտարարում է  Human Rights Watch իրավապաշտպան  կազմակերպությունը՝ անդրադառնալով  «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպին:

Կազմակերպությունն հաղորդագրություն է  տարածել, որում նշվում է, որ չորս մեղադրյալների դեմքերին, գլխին, որովայնին, մեջքին և ոտքերի վրա հարվածների հետքեր և վերքեր են հայտնաբերվել:

«Ներկայացված մեղադրանքի հետ կապված զայրույթը չի  կարող արդարացում լինել այն բանի, որ պաշտպանյալների նկատմամբ ֆիզիկական բռնություններ գործադրեն», – հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch կազմակերպության տնօրեն Գիորգի Գոգիան:

Միեւնույն ժամանակ հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն՝  պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:

Դիտվել է՝