ԵՄ-ից աշխատանքային միգրանտները Brexit-ից հետո կարող են 2-ամյա բրիտանական վիզա ստանալ

70632

Եվրամիության երկրների մինչև 30 տարեկան աշխատանքային միգրանտները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կարող են երկամյա բրիտանական վիզաներ ստանալ։

Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ Մեծ Բրիտանիան կարող է ընդունել այն մոտեցումը, որն օգտագործում են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Կանադայում՝ հատուկ կարգավիճակ տալով 18-30 տարեկան միգրանտներին։

«Դրա համար բազում պատճառներ կան. երիտասարդ միգրանտներն առջևում ունեն ավելի շարունակական աշխատանքային կյանք, ուստի տնտեսության մեջ դրական ներդրում կատարելու ավելի շատ շանսեր ունեն», – ասված է միգրացիոն հարցերով Խորհրդատվական կոմիտեի զեկույցում:

artsakhpress.am

Դիտվել է՝