Էրդողանը հայտնել է Թրամփի հետ հանդիպման ցանկության մասին. artsakhpress.am

erdoxan

Ցանկանում եմ առանց ուշացնելու դեմ առ դեմ հանդիպեմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, թե չի կարելի ասել, որ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ներկայիս հարաբերություններն առողջ են ու չի կարելի ասել, որ ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի համագործակցությունը համերաշխության մեջ է։

Նա ասել է, թե առանց ուշացնելու ցանկանում է դեմ առ դեմ հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «ԱՄՆ իշխանություններից մի շարք սպասումներ ունենք, այդ թվում Գյուլենի արտահանձման հարցում»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ցանկություն ունի նաեւ հանդիպել ՌԴ նախագահի հետ։

artsakhpress.am

Դիտվել է՝