Ռուս դեսպանին սպանած անձը կապ է ունեցել գյուլենականների հետ. Թուրքիայի ԱԳՆ. Artsakhpress.am

59271

Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան տեղեկատվություն ունի այն մասին, որ ռուս դեսպանին սպանողը կապ ունի իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ:

«Տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք գտնվում են մեր տրամադրության տակ, խոսում են այն մասին, որ մարդասպանը կապված է եղել Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչների հետ»,-ասել է նախարարը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայում ՌԴ դեսպանին սպանած ահաբեկիչը եղել է Գյուլենի կազմակերպության (FETO) անդամ:

Artsakhpress.am

Դիտվել է՝