Պետք է խստացնել միգրացիոն օրենսդրությունը. Գերմանիայի ՆԳ նախարար. Artsakhpress.am

59258

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերն առաջարկել է վերանայել երկրի միգրացիոն օրենսդրությունը կապված Բեռլինում ամանորյա տոնավաճառում հարձակման հետ, որի հետևանքով 12 մարդ է զոհվել:

Frankfurter Allegmeine Zeitung թերթի տված հարցազրույցում նա ասել է, որ դաշնային իշխանությունները պետք է ավելի լայն լիազորություններ ունենան միգրանտների ձերբակալությունների և նրանց հարցաքննելու համար այն դեպքում, եթե նրանք սպառնալիք են ներկայացնում անվտանգությանը:

Նա նաև առաջարկում է ընդլայնել երկրի ոստիկանության լիազորությունները:

Artsakhpress.am

Դիտվել է՝