Ասանժը բացատրել է ԱՄՆ իշխանությունների նյարդայնության պատճառը. artsakhpress.am

59247

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պնդում է, որ ԱՄՆ գործող իշխանությունները ՌԴ-ին մեղադրում են ընտրություններին միջամտելու մեջ՝ հույս ունենալով ապագա նախագահ Դոնալդ Թրամփին զրկել լեգիտիմությունից։

Ասանժը նաեւ հերքել է ՌԴ-ի կամ որեւէ այլ պետության հետ իր համագործակցությունը։ Ընդ որում Ասանժը չի կարողացել միանշանակ պատասխանել այն հարցին, արդյոք WikiLeaks –ի հրապարակումներն ազդել են ԱՄՆ-ում ընտրությունների ելքի վրա, նշելով, որ իրականում Հիլարի Քլինթոնի ու նրա ընտրարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի հայտարարություններն են փոխել ընտրությունների արդյունքները։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական համայնքի մեջ մտնող 17 հատուկ ծառայություններից մի քանիսը հայտնել էին այն մասին, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ռուս հաքերներն իբրեւ հարձակվել էին երկրի քաղաքական կազմակերպությունների ռեսուրսների վրա, որպեսզի հանրապետական Դոնալդ Թրամփին օգնեն հաղթել։ Սակայն նման եզրակացություններին չի համաձայնել ՀԴԲ տնօրեն Ջեմյս Քոմին։ ԱՄՆ-ն երբեք որեւէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ Ռուսաստանը մասնակցություն է ունեցել հաքերային հարձակումներին՝ նախագահական ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով։

artsakhpress.am

Դիտվել է՝