Թրամփի օգնական. Հնարավոր է՝ Սպիտակ տունը Ռուսաստանին անհամարժեք է պատժում. artsakhpress.am

tramp

Հնարավոր է՝ Սպիտակ տունը Ռուսաստանին անհամարժեք է պատժում՝ երկրից ռուս դիվանագետներին արտաքսելով:

ABC-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնական, Սպիտակ տան ապագա մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Սփայսերի խոսքով՝ Դոնալդ Թրամփը մտադիր է հատուկ ծառայություններին հարցեր առաջադրել նախագահական ընտրությունների ժամանակ հաքերային հարձակումներին Ռուսաստանի մասնակցության պատճառով Բարաք Օբամայի մտցրած պատժամիջոցների առումով: BBC-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հետեւողականորեն հերքում է քիբերհարձակումների մեղադրանքները:

Մինչ օրս պարզ չէ՝ Թրամփը պատրաստվո՞ւմ է չեղարկել հակառուսական պատժամիջոցները: Մինչդեռ նախօրեին դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ պատրաստ են Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելուն, եթե նորընտիր նախագհը որոշի դրանք հանել:

Մանրամասները՝ artsakhpress.am կայքում

Դիտվել է՝