Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. artsakhpress.am

58346

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են սիրիական հարցը։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակզմի իր աղբյուրին։

Տեղեկատվության համաձայն՝ կողմերը նշել են տարաձայնությունների արագ հաղթահարման կարևորությունը՝ կապված Հալեպից մարդկանց տարհանման հետ։

Բացի այդ Պուտինը և Էրդողանը քննարկել են Հալեպի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու ջանքերի ակտիվացումը և ընդգծել սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Աղբյուրի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման կարևորությունը Ղազախստանում։

artsakhpress.am

Դիտվել է՝