ԻՊ-ի առաջնորդը դեռեւս Մոսուլի տարածքում է. artsakhpress.am

54731

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռեւս իրաքյան Մոսուլ քաղաքի տարածքում է:

Իրաքյան Քուրդիստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը մի քանի աղբյուրներից տեղեկություններ ունի, որ «ալ-Բաղդադին դեռեւս այնտեղ է, եւ եթե նրան սպանեն, դա կնշանակի ԻՊ-ի ամբողջ համակարգի ավարտը»:

Հուսեյնի խոսքով՝ Մոսուլում նրա ներկայությունը կարող է դժվարացնել եւ դանդաղեցնել ռազմական գործողության ընթացքը: Նա նշել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը նաեւ մի շարք այլ գործոններից է կախված, այդ թվում այն հանգամանքից, արդյո՞ք զինյալները պատրաստվում են կործանել Տիգրիս գետի հինգ կամուրջները:

Աբու Բաքր ալ-Բաղդադին (իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի) «Իսլամական պետությունը» գլխավորում է 2014 թվականի հունիսից: Այս ընթացքում ԻՊ-ն կարողացել է ամրանալ նախկինում գրաված տարածքներում, իսկ խմբավորման զինյալների թիվը, տարբեր գնահատականներով, հասել է 50-200 հազարի:

Մանրամասները՝ artsakhpress.am կայքում

Դիտվել է՝