«ARTerial Road» ծրագիրն ամփոփվեց. Գյումրիում էր նաև ԵՄ դեսպանը

Снимок

Բեռլին Արթ Հոթելը (Գյումրի, ՀՀ) ներկայացնում է «Ճանապարհ» եվրոպական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով արվեստի ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Ծրագիրն իրականացվել է 2016թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ: Ծրագրի հիմնական նպատակն է արվեստի միջոցով նպաստել եվրոպական արժեքների, մասնավորապես հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության զարգացմանը: Ծրագիրը համագործակցում է Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հետ:

Ծրագրի շրջանակներում տեղի արվեստագետների, արվեստաբանների և Գերմանիայից հրավիրված արվեստագետ Յիրկա Փֆալի (Լայպցիգ) կողմից տեղի են ունեցել

դասախոսություններ ու վարպետության դասեր: Այսօր ծրագիրը եզրափակվեց մասնակից արվեստագետների համատեղ ցուցահանդեսով, որն էլ ամփոփեց միջոցառումների շարքը:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դիտվել է՝