«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը գրավի դիմաց ազատ արձակվեց. armtimes.com

ara vardanyan

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել մեկ միլիոն դրամ գրավը:

Այս մասին մեր զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Քննիչը այսօր նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին, սակայն չէր առարկել, որպեսզի Վարդանյանի նկատմամբ գրավ կիրառվի:

Արա Վարդանյանը ձերբակալվել էր հուլիսի 2-ին հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Արա Վարդանյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որում սակայն ինքը իրեն մեղավոր չի ճանաչում:

armtimes.com

Դիտվել է՝